Մահվան ելքով վթար Քուչակ գյուղի մոտ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16։51-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Թովմաս Բ., ծնված 1970 թ.) և «Porsche Cayenne» (վարորդ՝ Իշխան Ա., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ «Porsche Cayenne» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: