«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել է «Ջերմուկ»-ի ներկրումը և վաճառքը Ռուսաստանում

Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես կասեցրել է հայկական Ջերմուկ հանքային ջրի ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում՝ պատճառաբանելով որոշ նյութերի նորմայից բարձր պարունակությունը։

Ռուսական կողմը պնդում է, որ արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը։ Այս մասին ծանուցումներ են ուղարկվել նաև Եվրասիական տնտեսական միությունի կառույցներին։

Մինչդեռ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ավելի վաղ հայտարարել էր, որ «Ջերմուկ»-ում խախտումներ չի հայտնաբերել։