Արտակարգ դրությունից հետո Վանաձորի Հայքի հրապարակը զարդարող շատրվանները վերագործարկվել են

Վանաձորի Հայքի հրապարակը զարդարող շատրվանները վերագործարկվեցին:
Մարզկենտրոնի Հայքի հրապարակի՝ տարածաշրջանում նախադեպը չունեցող շատրվանների կառուցումը հնարավոր է դարձել պետական աջակցության շնորհիվ՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժեքը 150 մլն դրամ է:

Լոռու մարզպետարանը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջական աջակցություն է ցուցաբերում սուբվենցիոն ծրագրերի կազմման, հետագայում նաև խիստ վերահսկողություն՝ աշխատանքների իրականացման հարցում:

Այդ մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=839598070145572&id=244085213030197