Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները և Ալավերդի համայնքի արտակարգ իրավիճակների նախարարության մասնաճյուղի փրկարարները մաքրել են Սանահինի միաթռիչք կամրջի կամարները և պատերը խոտածածկույթից և հեռացրել ծառերի արմատները, որոնք վնասում էին հուշարձանին։

Այդ մասին ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ֊ը երախտագիտություն է հայտնում ԱԻ նախարարությանը` ցուցաբերած աջակցության համար։

Սանահինի կամուրջը միացնում է Դեբեդի երկու ափերը, այն կառուցվել է 1195-ին: Պատմական աղբյուրները վկայում են, որ կամուրջը կառուցել է հայոց Վանենի թագուհին՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին»,- նշված է գրառման մեջ: