Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 21-ին ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։

Ալեքսանդր  Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները:Այնուհետև կողմերը  քննարկել են ռուսական համայնքի և օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: