Դեռևս օգոստոսին ԱՄՆ կառավարությունը զգուշացրել է Ադրբեջանում պոտենցիալ ահաբեկչությունների մասին

ԱՄՆ կառավարության հյուպատոսական գործերի բյուրոն օգոստոսի 6-ին կատարված հրապարակումով խորհուրդ է տալիս Միացյալ Նահանգների քաղաքացիներին վերանայել Ադրբեջան նախատեսվող ճանապարհորդությունները COVID-19-ի և ահաբեկչության հետ կապված մտավախությունների պատճառով:

Ըստ բյուրոյի՝ Ադրբեջանում առկա է երկարաժամկետ վտանգ ահաբեկչական խմբերի կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ: Ահաբեկիչները կարող են հարձակվել քիչ կամ առանց նախազգուշացման ՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, երկրպագության վայրեր, զբոսայգիներ, սպորտային և մշակութային խոշոր միջոցառումներ, ուսումնական հաստատություններ, օդանավակայաններ և այլ հանրային տարածքներ:

Հյուպատոսական բյուրոյի հրապարակումը նաև զգուշացնում է COVID-19-ի բարձր ռիսկի մասին և խորհուրդ տալիս հեռու մնալ հակամարտության գուտուց։