Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Հայոց Հայրապետի կողմից պարգևատրվեց «Ս. Ղևոնդ Երեց» նորահաստատ շքանշանով

Հուլիսի 15-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն հայրենիքի խաղաղության և ապահովության համար, նաև տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից եկեղեցականների պարգևաբաշխություն։

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության սպասավորները, թեմերից ժամանած քահանա հայրեր, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ փոխնախարար Արման Սարգսյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից «Ս. Ղևոնդ Երեց» նորահաստատ շքանշանով պարգևատրվեցին Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Ռումինիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, Արցախի թեմից Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը, Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը Տ. Անդրեաս քահանա Թավադյանը և Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, Ս․ Գեղարդավանքից Տ. Արիս աբեղա Տոնոյանը, գնդերեցներ Հրաչյա սարկավագ Ղազարյանը, Գոռ սարկավագ Գյուրջյանը, Հովհաննես սարկավագ Անդրյանը, Արտաշես սարկավագ Ներսիսյանը, Մանավազդ սարկավագ Մկրտչյանը, Վահե սարկավագ Մկրտչյանը, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանը, Կարո սարկավագ Ղարիբյանը և Հրայր սարկավագ Լալայանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ վերջերս հաստատված «Ս. Ղևոնդ Երեց» շքանշանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններից է, որը հայրապետական սրբատառ կոնդակով շնորհվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում դրսևորած նվիրյալ ծառայության և գովարժան վաստակի:

Այս առիթով Հայրապետական օրհնության գրեր շնորհվեցին նաև Մայր Աթոռում, թեմերում և ՀՀ ՊՆ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում սպասավորող 38 եկեղեցականների:

#Բագրատ_Սրբազան