Որ դեպքում Հայաստան ժամանողները կենթարկվեն պարտադիր մեկուսացման

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է

1. իր հետ ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության,կամ

2. Անցնել ՊՇՌ հետազոտություն օդանավակայաններում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերից որևէ մեկում (վճարովի հիմունքներով), Օդանավակայանի ելքի մոտ ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, գնալ ինքնամեկուսացման` մինչեւ թեստավորման բացասական արդյունքի ստացումը։

Տեսչական մարմինը նաև զգուշացնում է՝ այն անձինք, որոնք կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետ):

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։