ԱՄՆ-ի օրակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ․ Բայդենը՝ Պուտինի հետ հանդիպումից հետո.Factor


ԱՄՆ-ի օրակարգն ուղղված չէ Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի դեմ, այլ միտված է Միացյալ Նահանգների քաղաքացիների պաշտպանությանը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ։

«Ես հայտարարել եմ նախագահ Պուտինին, որ իմ օրակարգն ընդդեմ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի չէ։ Ամերիկայի քաղաքացիների օրակարգը կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարելն է, մեր տնտեսության վերակառուցումը, մեր դաշնակիցների և ընկերների հետ հարաբերությունների վերականգնումն ամբողջ աշխարհում և մեր քաղաքացիներին պաշտպանելը»,- ասել է Բայդենը:

Անդրադառնալով սառը պատերազմի վերաբերյալ հարցին՝ Բայդենը հայտարարել է, որ Պուտինը չի ցանկանում սառը պատերազմ։

«Սառը պատերազմը շահեկան չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ ԱՄՆ-ին։ Եվ Պուտինը դա հասկանում է»,- հայտարարել է Բայդենը։

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։