Մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը փակ է լինելու Գարեգին Նժդեհի ուղետարը․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 06.03.2023թ-ից սկսվում են Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները:

«Ըստ այդմ, մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը, ժամը 22:00-ից 06:00-ն ուղետարը փակ է լինելու:

Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: