Հինգերորդ զորամիավորումն անցկացրել է անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունք

Հինգերորդ զորամիավորումում փետրվարի 4-ին անցկացվել է համալիր պարապմունք անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման  կարգը։