ԵՄ ղեկավարները որոշել են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների ղեկավարները որոշել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները` Միջերկրական ծովի արևելյան հատվածում այդ երկրի ապօրինի գործողությունների պատճառով: Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների հայտարարության մեջ։

Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է․ «ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ միության և դրա անդամ պետությունների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության պահպանմանը: Այս կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին լրացուցիչ սև ցուցակ ընդունել` հիմնվելով Միջերկրական ծովում Թուրքիայի ապօրինի գործունեության պատճառով սահմանափակող միջոցների մասին 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման վրա»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։