Հոգեբանական գրոհ է իրականացվում նախկինների ու 17-ի համար անցանկալի և անվերահսկելի անձանց դեմ․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի շաբաթ է, ինչ Ֆեյսբուքում գովազդի տակ էը դրված Հայաստանի ռուսալեզու կայքի մի նյութ, թե իբր Ալեն Սիմոնյանը Մոսկվայում «տրամադրել» է բոլոր սորոսականներկ մասին տվյալներ։

Երեկ ընդդիմադիր կայքերից մեկը գրեց, թե Ռուսաստան այցելած ԱԱԾ տնօրենը ռուս գործընկերոջ հետ «ծանր» զրույց է ունեցել, ու պահանջվել է «1շաբաթվա ընթացքում պաշտոններից ազատել բոլոր սորոսականներին»:

Այսօր Արմնյուզով հաղորդում է նկարվում «սոռոսականների» մասին, այնտեղ չզտեղելով Բաց հասարակության հիմնադրամից դրամաշնորհ ստացած նախկին իշխանականների անունները, բայց դրա փոխարեն ցուցադրելով Զարուհի Մուրադյանին, Թաթուլ Հակոբյանի ու այլոց անունները, անգամ իմ լուսանկարը, որ Բաց հասարակության ինստիտուտի հետ նման առնչություն չի ունեցել։

Բայց սա գրում եմ, որովհետև ակնհայտորեն հոգեբանական գրոհ է իրականացվում նախկինների ու 17-ի համար անցանկալի ու անվերահսկելի անձանց դեմ։ Թվարկված անուններից ոչ մեկ իշխանության մաս չի համարվում, անգամ ես, որ ճռճռան անունով բայց որոշումների ընդունմանը չմասնակցող հասարակական գործիչների հարթակ եմ ղեկավարում։

Այսինքն, խնդիրը իրենց համար անվերահսկելի մարդիկ են, ու հատկապես նրանք, որոնք պատերազմի ընթացքում չեն լռել, (ի տարբերություն իշխանության դեմքերի), սպասարկել են պատերազմն ամեն հնարավոր ու անհնար ձևերով, ու քանի որ դա մեր ուժեղ կողմն է, «թուլացնելու» ամենահարմար ուղին «Սոռոսի» պիտակն է…Չի ստացվելու։

Մի փորձեք։ Բայց սրանից անդին, հարց է ծագում’ միայն Սորոսի հիմնադրամն է խնդիրը, թե նաև բոլոր դրամաշնորհներ տվողները։ Եթե բոլորն է, ապա ստիպված կլինեք փակել բոլոր միջազգային կազմակերպություններն ու դեսպանատները, որովհետև բոլորն էլ ունեն դրամաշնորհներ, անգամ Ռուսաստանի դեսպանությունն ու Ռոսգոսսոտրուդնիչեստվան… Բոլորը Հայաստանում աշխատում եմ գրանտային ծրագրերով։ Բա ի՞նչ եք անելու»։