Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով Երևան է վերադարձել 200-ից ավելի ՀՀ քաղաքացի

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ  մայիսի 30-ին, LAX օդակայանից Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան է մեկնել 70 ՀՀ քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։

Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։

Հունիսի 1-ին, նույն երթուղիով Հայաստան է վերադարձել ևս 23 ՀՀ քաղաքացի։ Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։
Այդպիսով, Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։

Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին։

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ-ԱՄՍՏԵՐԴԱՄ-ՄԻՆՍԿ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՈՎ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ԽՈՒՄԲԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Մայիսի 30-ին, LAX…

Gepostet von Consulate General of Armenia in Los Angeles am Montag, 1. Juni 2020