Ջոնսոնը կարող Է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Telegraph

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող եղած ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող Է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշոնն այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը հաջորդ տարվա սեպտեմբերին թողնի իր աթոռը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել Է The Daily Telegraph թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Մինչեւ Ջոնսոնն այդ դերի համար նկատի Էին առնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության նախկին վարչապետեր Թերեզա Մեյին եւ Դեւիդ Քեմերոնին, նշում Է թերթը:

Հրատարակությունն ընդգծում Է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար արդեն վաղուց են առաջարկում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի՝ նկատի ունենալով եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ ԱՄՆ-ի անվստահությունը, որոնք բազմիցս հայտարարել են Եվրամիության նոր բանակ ստեղծելու՝ իենց պլանների մասին:

Հուլիսի 7-ին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցուցադրաբար լքեց գրեթե 60 հոգի, Բորիս Ջոնսոնը հայտարարեց Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին:

Նա նաեւ հայտնեց, որ կթոնի վարչապետի պաշտոնը, հենց որ ընտրվի թորիների նոր առաջնորդ, որը կգլխավորի կաբինետը: Դա պետք Է տեղի ունենա սեպտեմբերի 5-ին, իսկ նոր վարչապետ կդառնա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը կամ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը: Թեկնածուի ճակատագիրը կորոշեն կառավարող կուսակցության գրեթե 200 հազար անդամները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: