Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք

Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք
Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք

Օգոստոսի 27-ին, ժամը 09:09-ին «911»ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 2 հա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն, տեղեկացնում է ԱԻՆ-ը: