ՄԻՊ պաշտոնի համար հաստատվեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հավանություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանի թեկնածությանը, ով այս պահին զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 4 պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից միասնական ներկայացված թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածությանը՝ 1 պատգամավոր:

Մանասյանի թեկնածության կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկումը հանձնաժողովում անցավ թեժ մթնոլորտում՝ թեկնածուն, հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցութան անդամ Թագուհի Թովմասյանն ու իշխանական պատգամավորները վիճեցին: Հանձնաժողովի նիստում երկու թեկնածուների թեկնածության քննարկման ժամանակ էլ ընդդիմադիր պատգամավորներից ներկա էր միայն Թագուհի Թովմասյանը: