Կարեն Գրիգորյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Գրիգորյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Գրիգորյանին 2020 թվականի դեկտեմբերի 11-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: