Խուզարկություններ Ապարանի համայնքապետարանում և ոչ միայն. կան ձերբակալվածներ. Factor.am

Factor TV-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, այդ թվում Ապարանի համայնքապետարանում, կան մոտ մեկ տասնյակ ձերբակալվածներ։ Համայնքապետարանում քննչական գործողությունները Հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացնում։

FactorTV-ն փորձեց կապ հաստատել Հակակոռուպցիոն կոմիտեի հետ, սակայն պաշտոնական պարզաբանում ստանալ դեռևս չի հաջողվել։