Կապանի օդանավակայանում վայրէջք կատարած օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով ժամը 10:58-ին բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Հնարավոր է սա փոքր դիրիժաբլ and ուղղաթիռ նկարն է

Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին:

Հնարավոր է սա aircraft նկարն է

Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:

Հնարավոր է սա ուղղաթիռ and փոքր դիրիժաբլ նկարն է

Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվելմ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի: