Նախագահը և Կարո Փայլանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման հնարավորություններին առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան:

Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին:

Փայլանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում: