Ազգի անվանումը հայհոյանք չպիտի լինի. Արամ Աբրահամյան

Ազգի անվանումը հայհոյանք չպիտի լինի. Արամ Աբրահամյան
Ազգի անվանումը հայհոյանք չպիտի լինի. Արամ Աբրահամյան

Թուրքիայի վարչապետ եւ, հավանաբար, ապագա նախագահ Էրդողանը հայտարարել է, որ վիրավորվել է իր ընդդիմախոսներից, որոնք իրեն «հայ» էին անվանել: Հայհոյել են՝ իր կարծիքով:
Հայաստանում արձագանքը սուր է՝ ռասիստ, քսենոֆոբ, քանի՞ կոպեկ արժեր նրա ցավակցությունը Ցեղասպանության զոհերի հետնորդներին:
Նույնքան բացասական է նաեւ թուրքական մամուլի մի մասի արձագանքը: Այո, ցավալի է, որ պետության ղեկավարը հերիք չէ՝ այդպիսի հայացքներ ունի, դեռ չի էլ փորձում դրանք թաքցնել: Ընդհանրապես, բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ Թուրքիայի վարչապետը էմոցիոնալ, հախուռն բնավորություն ունի, բայց, որքան հասկանում եմ, դա իր քաղաքացիների մեծամասնությանը դուր է գալիս: «Դուխով տղու» տպավորություն է թողնում:
Բայց եկեք անկեղծ լինենք եւ պատասխանենք՝ արդյոք հայաստանցի որեւէ քաղաքական գործիչ չի՞ վիրավորվի, եթե նրան «թուրք» անվանեն, արդյոք նա չի՞ թարգմանի դա որպես «դաժան», «արյունարբու», «նենգ», «դավաճան»: Արդյոք «թուրք» բառը հենց այդ իմաստո՞վ չի ներթափանցել մեր կենցաղից հասարակական-քաղաքական դաշտ:
Հիշեք թեկուզ երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցի գնացքի մասին մուլտֆիլմը (2000 թիվ), որտեղ վագոնավարին՝ առաջին նախագահին թուրքական ֆես էին հագցնում: Կարո՞ղ է որեւէ մեկը վիճել, որ այդ մուլտֆիլմը, մեղմ ասած, արտահայտում էր այն ժամանակվա իշխանության տեսակետը:
1988 թվականից սկսած՝ քանի՞ անգամ են ընդդիմադիր ցուցարարները «թուրք» բառն արտասանել կոմունիստների, նույն առաջին նախագահի, ինչպես նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահների հասցեին: Չեմ կարծում, որ դա ասվում էր փաղաքշական իմաստով: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ այս 26 տարում ընդդիմության որեւէ առաջնորդ ասեր՝ «այդպես չի կարելի, դա ռասիզմ է»: Ճիշտ հակառակը՝ Արշակ Սադոյանն, օրինակ, 90-ականների իշխանությանն անվանում էր «թուրքից էլ վատը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/07/486448/