Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Արարատ Միրզոյանի և Ժան Ասելբորնի առանձնազրույցը տեղի կունենա ժամը 12:20, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը` ժամը 12:50: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով` ժամը 13:40: