Երեւանի Էրեբունու ոստիկանական ՊՊԾ գնդում ծավալվող իրադարձություններն անտարբեր չեն թողել նաեւ Կապանի մի խումբ քաղաքացիների, ովքեր ամեն օր երեկոյան ժամը ութին հավաքվում են քաղաքապետարանի այգում եւ քննարկում զարգացումները: Մտահոգ իրավիճակով նրանք համատեղ հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։
Խորապես գիտակցելով Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների լրջությունը՝ հարկ ենք համարում ներկայացնելու մեր դիրքորոշումը և ստեղծված իրավիճակից դուրս գալու մեր տեսլականը
• Ոստիկանության զորամասը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանդիսանում են հայրենիքի անմնացորդ նվիրյալներ, ուստի իրականությունը աղավաղելու փորձերը համարում ենք անհեռանկարային:
• Հայաստանի հանրապետությունում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, և իշխանությունը չունի հասարակության վստահությունը ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին քաղաքականության ոլորտներում:
• Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ միանում ենք «Սասնա ծռեր» զինված խմբի պահանջին: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող նոր իշխանություն:
Խմբի անդամներ՝
Արմեն Փարսադանյան
Ռոբերտ Անտոնյան
Տիրայր Ղահրամանյան
Հակոբյան Դավիթ
Հովհաննիսյան Արմեն /Նախկին քաղբանտարկյալ/
Հակոբյան Շողեր
Պողոսյան Արմեն
Գասպարյան Գևորգ
Դավթյան Վարսինե
Կոստանդյան Շուշան
Ստեփանյան Կարեն
Քոթանջյան Հասմիկ
Արզումանյան Նարինե
Ավետյան Մերի
Հարությունյան Անժելա
Արզումանյան Նորայր
Առուստամյան Աննա
Արզումանյան Լիլիթ
Ասատրյան Սեւակ
Մուսայելյան Դավիթ
Մկրտչյան Գևորգ
Առաքելյան Մերի