Պարոնա՛յք, հանդիսատեսը հոգնել է. Նազելի Բաղդասարյան

Ընդդիմության նախաձեռնած «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ» խորհրդարանական լսումների անկյունաքարը բնավ հումանիտար աղետը չէր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Ցավոք, ելույթ ունեցողներից շատերի հիմնական թեզերը խիստ նույնական էին ադրբեջանական քարոզչության հետ, կարծու՞մ եք պատահական է։

Խոսույթի առանցքում՝ իշխանության ուղղված անատամ մեղադրանքներ, եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խարխլում։ Բովանդակային առումով ալիեւյան օրակարգն է , ու ակամայից հարց է ծագում, թե ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում։

Մինչ այժմ ոչ մի խոսք էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության առավել հեռահար նպատակների կանխարգելելման մասին։ Փոխարենը՝ մերկապարանոց հայտարարություններ առ այն, որ իշխանությունները Լաչինը զիջել են, տվել են, փոխել են ու այսպես շարունակ։

Բագրատյանը կրկին «անգերազանցելի » էր, իր ձեւակերպումներով կրկին ստորադասեց մեր երկրի պետական շահը եւ ի ցույց դրեց բոլորին, թե ում գրպանից է վճարվում։

Արդյոք կա՞ գիտակցում, որ մեր երկրի ինքնիշխնությունն առավել է ամեն բանից։ Արդյոք կա՞ ընկալում, որ 120000 մեր հայրենակցի կյանքն ու անվտանգությունն է նժարին։

Ղարաբաղյան հարցի շահարկմամբ իշխանափոխության հասնելու բաղձալի երազանք … ընդդիմության հին ու չարչրկված սցենարով հերթական արարի ականատեսն ենք։

Պարոնա՛յք, հանդիսատեսը հոգնել է»։