Վանաձորում ևս մեկ կարի ֆաբրիկա է փակվել կորոնավիրուսի տարածման պատճառով

Ազատությունը գրում է՝ մոտ երկու տասնյակ վարակակիր էլ հայտնաբերվել է 350 աշխատող ունեցող «Սարտոն» կարի ֆաբրիկայում։

Դրա սեփականատեր Ռոբերտ Ղուբաթյանն «Ազատությանն» ասաց, որ բոլոր աշխատակիցներն, այդ թվում ինքը, ինքնամեկուսացված են։

«Հարս թե կեսուր, չգիտեմ, էդ «Գլորիայի» աշխատակցից, քանի որ իրար հետ են ապրում, վարակվել ա, բնականաբար, էկել ա գործի: Մենք որ իմացանք, որ ընդեղ մի երեսուն հոգի ունենք աշխատող, որոնք որ «Գլորիայի» աշխատողների հետ են ապրում, մի ընտանիքում, մի տասը հոգու մոտավորապես մեկուսացրեցինք, չթողեցինք գործի գան: Բայց արդեն բանը բանից երևի անցել էր… Եկան, ստուգեցին ու շաբաթ օրվա համար հայտարարեցին, որ պարտադիր թեստավորվեն», – հավելեց Ղուբաթյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։