«Լեւոն Տեր-Պետրոսյանն բարոյական ապտակ հասցրեց Սասուն Միքայելյանին». Բլից հարցազրույցի արձագանքները

ՀԱԿ առաջնորդ եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեկվա բլից հարցազրույցին է անդրադարձել նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Քոչարյանը: Վերլուծելով «Այլուր» լրատվականին տված Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, Մելքոնյանը բացահայտումներ է արել, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Կարդացի ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի «Այլուր»-ում հրապարակված բլից-հարցազրույցը եւ զարմանում եմ, որ շատերը չեն հասկանում նրա տողատակում ասված միտքը:

Երբ նա ասում է. «Ես այնքան բարձր եմ գնահատում Սասուն Միքայելյանի հսկայական վաստակը Հայաստանի անկախության վերականգնման եւ Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նրա հոդվածը», ինչ է ուզում ասել դրանով: Չհասկացա ՞ ք…

Լ.Տեր-Պետրոսյանը, որը քիչ վաստակ չունի մեր պետության կայացման եւ պատերազմում ձեռք բերած հաղթանակների գործում, իր խոսքերով բարոյական ապտակ հասցրեց Սասուն Միքայելյանին…

Ինձ շատ դուր եկավ առաջին նախագահի Վանոյի օրինակը: Իրոք՝ ոչ ոք ոչ ոքու չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել, քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե դարձնում… »

© Medialab.am