ԱՄՆ-ի դեսպանատուն․ աֆղան փախստականների վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածություն չկա

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հերքել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի առաջ քաշած այն պնդումները, թե  աֆղան փախստականների վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կա գաղտնի պայմանավորվածություն, գրում է Ermenihaber.am-ը։

«ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարում է, որ անհիմն են այն պնդումները, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կա գաղտնի համաձայնություն աֆղան փախստականների վերաբերյալ»,-ասվում է դեսպանատան Twitter-ի էջում։