Էվրիկա խանությում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է

Էվրիկա խանությում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է
Էվրիկա խանությում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության՝ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողություն արդյունքում հրապարակված տեսնյութը (https://www.facebook.com/Yerevanofficial/videos/2056817034624565/) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում:

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց և թերի մակնշմամբ սննդամթերքներ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է թեժ գծի հեռախոսահամարները՝ 010 206040 կամ 012 906090, և հորդորում ահազանգել իրացման և հանրային սննդի կետերում ցանկացած բնույթի՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, ժամկետանցության և այլ, խախտումներ նկատելու դեպքում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին