Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում

Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։

Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու։

Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: