Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի. Ոստիկանները պարզել են գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը:

Հայտնում են ոստիկանությունից, նշելով, որ նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը, ըստ ոստիկանության, «բերվել է ոստիկանության Մուշի բաժին»:  «Արարքի դրդապատճառները պարզվում են:
Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաների:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների: Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար»,- ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ: