Վրաստանը չի նախատեսում քննարկել Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականի վերջ: Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո կայացած ճեպազրույցում:
Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի համար անընդունելի է եվրաինտեգրումը դիտարկել որպես «ողորմություն», և երկրի դիրքորոշումն այս հարցում հստակ է։
Նա հավելել է, որ մինչև 2028 թվականը Վրաստանը նաև կդադարեցնի ԵՄ-ից բյուջետային դրամաշնորհներ ընդունելը, քանի որ դրանք, ըստ նրա, օգտագործվում են քաղաքական ճնշման միջոցների։ Այս մասին տեղեկացնում են միջազգային և տարածաշրջանային լրատվամիջոցները։



















