Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին`ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ  նիստ:

Ինչպես փոխանցում են ԱԺ մամլո ծառայությունից, օրակարգում են.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը,

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը,

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: