Երկու զինծառայող է վիրավորվել, զոհ չկա. Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է Գագիկ Շամշյանին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում երկու զինծառայողի դի է հայտնաբերվել:

Գրառմանն իր էջում պատասխանել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Շամշյան դու ուղղակի չգիտեմ ինչ ես, չգիտեմ դու ինչով ես մտածում, ինչքան ես վնաս տալիս մեր երկրին:

Ուղղակի բառեր չկան ասելու: Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել: Եվ այսքանից հետո գրել երկու դի կա, չգիտեմ ինչություն է: Խնդրում եմ մանրամասների համար չզանգահարել: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է»,- գրել է Հովհաննիսյանը: