Դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 5-ից 10-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում ապրիլի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 1-3-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մարզերում ապրիլի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ին, 2-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 5-10-ը ժամանակահատվածում, որը մոտ է բազմամյա միջին ժամկետին: