Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

 Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Բուխարեստի միջազգային մրցաշարում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Superbet Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Նիդերլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին էր:

Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 34-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանը միայն 7-րդն է 2 միավորով: Առաջատարները 2,5 միավորով Ուսելի Սոն և Ալեքսանդր Գրիշչուկն են:

Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի5-15-ը:

10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: