ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները ընթանում են «կառուցողական և կանոնակարգված» մթնոլորտում, սակայն իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
«Շրջափակումը լիարժեք ուժի մեջ կմնա մինչև համաձայնագրի կնքումը, վավերացումն ու ստորագրումը։ Կողմերը չպետք է շտապեն․ անհրաժեշտ է ամեն ինչ անել ճիշտ։ Սխալների տեղ չկա»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները «դառնում են ավելի պրոֆեսիոնալ և արդյունավետ»։ Միևնույն ժամանակ, Թրամփը ընդգծել է, որ Իրանը «չպետք է մշակի կամ ձեռք բերի միջուկային զենք»։



















