Նիկոլայ Ռիժկով. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբա՞ղը»

Նիկոլայ Ռիժկով. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբա՞ղը»
Նիկոլայ Ռիժկով. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբա՞ղը»

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական գործընթացներում Ռուսաստանի Դաշնային խորհրդի մասնակցության պատրաստակամությանը, ասաց` ասեք մեզ, ի՞նչ անենք և մենք կանենք, ձեռքներս ծալած չենք նստի: Նա մասնավորապես հայտարարեց. «Մենք ամենը կանենք, ինչ կախված է մեզնից, որպեսզի […]

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական գործընթացներում Ռուսաստանի Դաշնային խորհրդի մասնակցության պատրաստակամությանը, ասաց` ասեք մեզ, ի՞նչ անենք և մենք կանենք, ձեռքներս ծալած չենք նստի:

Նա մասնավորապես հայտարարեց. «Մենք ամենը կանենք, ինչ կախված է մեզնից, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները ներկայացված լինեն պատշաճ մակարդակի վրա»: Հանձնաժողովի հայկական կողմից համանախագահ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց`այդ հարցով անպայման կզբաղվեն:

Նիստին հետևած մամուլի ասուլիսում Նիկոլայ Ռիժկովին ուղղված հարց հնչեց` ինչո՞ւ ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել: «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնվել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք և արդյոք մե՞նք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչները իրենք իրենց կամքով հանրաքվեում որոշեցին, որ կմտնեն ՌԴ կազմի մեջ, ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք ո՞չ, մի մտեք ձեր հայրենի տարածք»,- արձագանքեց Նիկոլայ Ռիժկովը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/30/511346/