«Չափազանց հետաքրքիր ու անկանխատեսելի ընտրություններ են մեզ սպասվում». Քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում Խորհրդարանում նրա հիմնական քաղաքական հենարանը եղել է Հանրապետական կուսակցությունը։

Քոչարյանի օրոք կազմված մի քանի կոալիցիոն կառավարություններում ամենաառանցքային դերն ունեցել է Հանրապետականը, կառավարության ղեկավարներից երեքը եղել են ՀՀԿ-ի ներկայացուցիչներ (Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան)։

Էդքանից հետո տրամաբանական կլիներ, որ ՀՀԿ-ն հենց Քոչարյանի հետ դաշինք կազմած գնար խորհրդարանական ընտրությունների։

Բայց ինչքան հասկանում եմ ժամանակին սիամական երկվորյակներ ու ուժեղ դաշնակիցներ համարվող Քոչարյան-Սարգսյան տանդեմը չի հաղթահարել իր տարաձայնություններն ու փոխադարձ անվստահությունը’ չնայած առերևույթ ցույց են տալիս, որ իրենց միջև ոչ մի խնդիր չկա։

Փոխարենը Հանրապետականը որոշեց Վանեցյանի գլխավորած Հայրենիք կուսակցության հետ գնալ ընտրությունների…

Մի խոսքով չափազանց հետաքրքիր ու անկանխատեսելի ընտրություններ են մեզ սպասվում»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀԿ-ն հայտարարեց առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։