Արցախի ոստիկանությունը հաստատում է դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձի զոհվելը

Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զիված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): 

Ոստիկանությունը հայտնում է, որ տեղում աշխատում են իրավապահ մարմինները: Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ: