Տավուշի մարզպետն ու Լին Թրեյսին քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից։ Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, ներկայացրել է Տավուշի մարզը, վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները:

Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա աջակցել մարզի զարգացմանը։ Հանդիպման վերջում հյուրերը փոխանակվել են հուշանվերներով: