Շախմատի տղամարդկանց առաջնությունում շարունակվում է անզիջում պայքարը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում շարունակվում է համառ և անզիջում պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց 82-րդ առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Այժմ տղամարդկանց մրցաշարի առաջատարները 5 շախմատիստներ են: 2,5-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց պայքարում երկիշխանություն է: 4-րդ տուրում իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Ասիա Եդիգարյանը, Մարիա Գևորգյանը, Նարե Առաքելյանը և Մարիամ Մկրտչյանը: Այժմ 3-ական միավոր ունեն Նարե Առաքելյանը և Սուսաննա Գաբոյանը: