Փաշինյանի ահազանգը՝ կեղծ քվեաթերթիկ հայտնաբերելու վերաբերյալ

Թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսից առաջադրված Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրել է: Ժամը 10:30 – 7/26 տեղամասում քվեախցիկում հայտնաբերվել է նմուշի քվեաթերթիկ: Կազմվել է արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է www.iditord.org կայքի ահազանգերից մեկը:
«07/07 ընտրատեղամասում առավոտյան հանձնաժողովի նախագահը հայտարարել է. Ուզում եք միանգամից Ֆրանսիա լինի՞, մոռանու՞մ եք, որ սա Հայաստանն ա»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

© Medialab.am