Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Ես հավատում եմ, որ 2017թ. ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ն ընտրակաշառք ա բաժանել: Բայց հեռու եմ էն մտքից, որ միայն Բարգավաճն ա ընտրակաշառք բաժանել: 2017թ. ԱԺ ընտրություններին Հայաստանի պատմության մեջ ամենաշատ ընտրակաշառք բաժանված ընտրությունն էր, որովհետև եթե մինչ այդ միայն կուսակցությունների անունից էին ընտրակաշառք բաժանում, ապա այդ ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մրցավազք էր նաև որոշ կուսակցությունների ռեյտինգային թեկնածուների միջև:
Մի անգամ մի թեթև հաշվարկ արեցի՝ համադրելով ընտրակաշառք բաժանող ռեյտինգային թեկնածուների թիվը և բաժանվող ընտրակաշառքի չափը ու եկա այն եզրակացության, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մոտ 100մլն դոլար փող ա բաժանվել տարբեր թեկնածուների կողմից: Վստահ եմ ԱԱԾ-ն էդ մասին ունի բազմաթիվ ապացույցներ, բայց ապացույցները հրապարակ են բերվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
Ով իշխանությանը էդ պահին դեմ ա դուրս ա գալիս կոմպրոմատները հանում են դարակներից, իսկ ով լուռ ա կամ լոյալ իշխանությանը իրանց վերաբերյալ կոմպրոմատները մնում են ԱԱԾ սեյֆերում»:



















