Ես լինելու եմ վարչապետի թեկնածու, ՔՊ-ն մասնակցելու է ընտրություններին. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Factor.am – «Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, եւ սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ժողովրդին»,-այս մասին այսօր իր ուղերձում ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հրաժարական է տալիս, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր քաղաքական ուժը մասնակցելու է այդ ընտրություններին եւ ինքն էլ մասնակցելու է որպես վարչապետի թեկնածու: