Կամրջից նետված 14-ամյա աղջիկն ունի դիմածնոտային բազում վնասվածքներ․բժիշկները վիճակը գնահատում են ծանր,

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է․

14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: