ԱԺ հանձնաժողովների համատեղ փակ նիստում քննարկվում է սահմանում լարված իրավիճակի հարցը

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերություների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստն անցկացվում է փակ ռեժիմով:

Նիստին մասնակցում են ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Արտաքին գործերի նախարարությունից ներկայացուցիչ, ուժային կառույցների ներկայացուցիչներ:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։