Հայաստանի տարբեր շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Իջևանի ավտոճանապարհներին՝ անձրև։

Նոյեմբերյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ 🌫 Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։