Մենք շարունակելու ենք ապրել ու արարել Անկախ Հայաստանում․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ․

1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր շրջափուլը: Քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցման այս պատուհանի բացած հնարավորությունն այսօր մերն է, եւ պարտավոր ենք զարգացնել անկախության մտածելակերպի մշակույթը:

Մենք Անկախության հռչակագրին հաջորդող զարգացումների ականատեսն ու կրողն ենք մինչն օրս: Բայց մեր տոկունությունն ու կամքը մեզ երբեք չեն լքելու, մենք շարունակելու ենք ապրել ու արարել Անկախ Հայաստանում: Մեր խոնարհումն ու հարգանքը բոլոր ժամանակներում անկախության հռչակման համար պայքարած մարդկանց: Խաղաղություն եւ փառք Հայաստանի Հանրապետությանը…