Փաշինյան-Զուրաբյան առճակատման մասին. «Պատերազմի ժամանակ էլ ամեն հրամանատար իրա ձեւ է մտածել»

Փաշինյան-Զուրաբյան առճակատման մասին. «Պատերազմի ժամանակ էլ ամեն հրամանատար իրա ձեւ է մտածել»
Փաշինյան-Զուրաբյան առճակատման մասին. «Պատերազմի ժամանակ էլ ամեն հրամանատար իրա ձեւ է մտածել»

«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ եթե առաջադրումներն ավարտվեն, ինքը բացահայտ կասի իր կարծիքը թեկնածուների մասին. «Ես իմ կարծիքն ունեմ: Ժամանակի ընթացքում թեկնածուները կառաջադրվեն, դուք գիտեք իմ բնավորությունը, իմ անցած կյանքը, իմ ապրած ուղին, ես բացահայտ իմ տեսակետը կասեմ»:

Նա այսօր եկել էր «Ազատություն» կուսակցության համագումարին: Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ո’չ Հրանտ Բագրատյանի ելույթի հետ կապված նա չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ` ասելով, որ իր համար պարզ, հասկանալի է Հրանտ Բագրատյանի տեսակետը:

Սասուն Միքայելյանի խոսքերով` ընդդիմությունը պետք է կարողանա համախմբվի, քաղաքական ինտրիգները թողնի, որովհետեւ երկիրը ծայրահեղ վիճակի մեջ է. «Ես «Հանրապետության» համագումարին ասացի` մեր երկիրը նման է հիվանդ մարդու, որ սկզբնական շրջանում բոլորն ասում են հիվանդ է, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, հետո բոլորը հավաքվում են, որ փրկեն` չեն կարողանում: Մեր երկիրը այդ կարգավիճակի մեջ է: Էդ ինտրիգները պետք է թողնենք, երեխեք ջան, թե չէ ամեն ինչ վատ կընթանա»: Թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ դեռ առաջադրումները չեն սկսվել, բայց ՀՀԿ-ն արդեն հայտարարում է, որ պայքարում են բոլորը երկրորդ տեղի համար, որովհետեւ ֆավորիտը Սերժ Սարգսյանն է` նա պատասխանեց. «Որովհետեւ նորմալ ընդդիմություն չի ձեւավորվել, այ դրա համար էլ ըտենց խոսում են: Երբ որ նորմալ ընդդիմություն կձեւավորվի, ամեն մարդ իր խոսքի արժեքը կիմանա»: Կարդալ ավելին